Ի պատասխան Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակության շահարկումների

Հայաստան 15.07.2019   17:00   337

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արդարադատության նախարարությունը հավատարիմ են մնում դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնման նպատակով և դատական համակարգի առողջացմանը միտված խորքային բարեփոխումներ իրականացնելու մասին հայտարարված նպատակին և այդ նպատակին հասնելու համար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցման և ընդլայնման, ինչպես նաև դատավորների բարեվարքության և գույքային դրության գնահատման օբյեկտիվ կառուցակարգ մշակելու միջոցով իրականացման դիրքորոշմանը:

Այդուհանդերձ, քանի որ ԵԽ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակությունը մամուլում շահարկումների տեղիք է տվել և մի շարք հարցեր առաջացրել, կարծում ենք, որ խնդիրն առավելապես վերաբերում է «վեթինգ» բառի մեկնաբանությանը և այն եղանակներին ու ձևին, որով այդ գործիքը կիրառվել է տարբեր երկրներում: Ի դեպ, առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին:

Արդարադատության նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի,  եկամուտների   ծախսերի, շահերի  հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը: Ուստի, այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա:

Հատկանշական է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանին (hունիսի 21-22, 2019թ) հաջորդել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այցը Ստրասբուրգ (հուլիսի 1-2-ը), որտեղ այս գաղափարներն առավել մանրամասնորեն ներկայացվել և քննարկվել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ:

Հանդիպումների ընթացքում նախարարը գործընկերներին ներկայացրել է նաև դատաիրավական ոլորտում Կառավարության մոտեցումները, կարճաժամկետ և երկրաժամկետ առաջնահերթությունները, լուծման հնարավոր ուղիները, որոնք հավանության են արժանացել բոլոր գործընկերների կողմից: Ավելին, գործընկերներին ներկայացվել է նաև, որ Արդարադատության նախարարությունը չի սահմանակվելու միայն կարճաժամկետ փոփոխություններով. ներկայում մշակման փուլում են գտնվում առավել համապարփակ և երկարաժամկետ բարեփոխումներին միտված և տրամաբանական կապի մեջ գտնվող 2 կարևոր ռազմավարական փաստաթղթեր՝ միտված դատաիրավական համակարգի բարեփոխմանն ու կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարին: Քաղաքականության այս համապարփակ փաստաթղթերը առաջիկայում կամփոփվեն և կներկայացվեն ավելի լայն հանրային քննարկման:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցում տեղ գտած անդրադարձին, ապա տեղեկացնենք, որ գործադիր իշխանությունը որևէ պաշտոնական դիրքորոշում դեռևս չի արտահայտել:

Հայտնենք նաև, որ հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արդարադատության նախարարություն, Նիկոլ Փաշինյան, վեթինգ, Վենետիկի հանձնաժողով

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon