Իջևանում տեղի ունեցած դեպքով 10 անձ կալանավորվել է

Հայաստան 22.07.2019   11:19   136

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Իջևանում տեղի ունեցած անկարգությունների գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ 2 նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով:

Մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 258-րդ հոդվածի 4-րդ և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, հուլիսի 17-ին Իջևանում  քաղաքացիներ փակել էին Հայաստան - Վրաստան միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվեցին, երբ ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը:

Իջևանում տեղի ունեցած բախման հետևանքով վնասվածքներ ստացած տասնյակից ավելի ոստիկաններ դիմել էին հիվանդանոց՝ բուժօգնության․ վնասվածքները հասցվել են հիմնականում նետված քարերով և փայտե ձողերով: Հիվանդանոց էր դիմել նաև երկու քաղաքացիական անձ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ոստիկանություն, Իջևան բախում

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon