Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը դատարան մտնում դատավորների համար նախատեսված մուտքից

Մարտի 1 14.06.2019   11:39   268

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվել է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:

Դատական նիստի սկզբում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն, արդեն երկրորդ անգամ,  դատարան է մտնում փակ՝ դատավորների համար նախատեսված  մուտքից.

«Ի՞նչ շփումներ են լինում մեղադրյալի հետ և ինչո՞ւ է նա մտնում այդ մուտքից»,- հարցրել է դատախազը՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը տեղեկացված է այդ մասին։

Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը պնդել է, որ շփում չի կարող լինել, իրեն հայտնի չէ  այլ մուտքից մուտք գործելու հանգամանքը:

«Որևէ մեկն ինձ այդ մասին չի դիմել, իմ կողմից նման կարգ չի սահմանվել: Ինչ վերաբերում է շփումներին՝ բացարձակ  շփում չկա», – ասել է դատավորը:

 Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նկատել է, որ ՀՀ բոլոր պաշտոնաթող նախագահները, համապատասխան օրենքի համաձայն, ունեն հատուկ կարգավիճակ: Ըստ դրա՝  տեղաշարժվում են հատուկ ծառայողների ուղեկցությամբ, այդ թվում՝ դատական նիստերի դահլիճ մուտք են գործում այլ մուտքից։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ հավելել է, որ  իրենք կսպասեն դատարանի պարզաբանմանը:

Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը քննել է դատավորի ինքնաբացարկի հարցը և որոշում կայացնելու համար գնացել ընդմիջման:

Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15:15-ին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Ռոբերտ  Քոչարյան, Արմեն Դանիելյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon