«Ինչո՞ւ «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնը չի գործում: Ի՞նչն է ձեզ խանգարում ՔԱՅԼ անել»

Խոսք 29.10.2019   10:30   122

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մի անգամ` դեռևս հին Հայաստանի օրերին, գրել էի, որ սա մի երկիր է, ուր առատ բերքն էլ է խնդիր դառնում: Եկան պայծառ օրեր: Եղավ հեղափոխություն: Պարզվեց, որ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի լինելիությունը կարող է խնդիր դառնալ մշակութային, սոցիալական, բնապահպանական, կրթական հեղափոխությունների նկրտումների երկիր նոր Հայաստանում:
Մեկ տարվա ընթացքում լրատվամիջոցներում երկար հունցվեց «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնի հարցը` հանդիպեցին, քննարկեցին, դեմ են, առաջարկում են, ձգտում են փոխհամաձայնության, էլի հանդիպում են, վերաքննարկում են, վերաձևակերպում են...

Պարզվում է, որ Մշնախն ունի' տեսլականներ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի վերաբերյալ, բայց... չի ասում: Առավել ևս` չի անում: Սպասում է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի բիզնես ծրագրին, երկարաժամկետ և կարճաժամկետ պլանին, պետությունից ստանալիք ֆինանսական ակնկալիքներին:

Հիմա ուշադրություն` սպասվելիք պլանի, ծրագրի ու ակնկալիքների հայեցակարգային դրույթներում տեղեկանքը հիմնադրամը ներկայացրել էր դեռևս ամռանը` հունիս ամսին: Այդ տեղեկանքում հերթական անգամ շարադրված էր նաև ՀՀ կառավարության և նրա պատկան մարմինների կողմից անհրաժեշտ պրոֆեսիոնալ-մասնագիտական մասնակցության, ներգրավման հարցը` հիշեցնելով, որ շենքը կառուցվել է ՀՀ կառավարության որոշմամբ` բյուջեի` հարկատուներիս փողերով: Սրա մասին ես տեղյակ եմ, որովհետև ինձ հետաքրքիր է կենտրոնի ճակատագիրը: Ընդամենը հետաքրքիր է: Որովհետև շատ ուզում եմ, որ կենտրոնը վերջապես գործի: Իսկ «տեսլականներ և հայեցակարգեր» ունեցող Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության նախարարությունը չգիտի, կամ մոռացել է, կամ չի կարդացել հիմնադրամի ուղարկած փաթեթը, կամ լավ չի կարդացել...

«Ձևակերպումների» և «հայեցակարգերի» մաշող քաշքշոցն ուղղակի ամոթալի է դառնում: Մշակույթի ենթաբաժնի և կրթության նախարարության հարգելի պաշտոնյաներ` կոնկրետ եղեք ձեր ձևակերպումներում` ի՞նչն է ձեզ խանգարում ՔԱՅԼ անել: Ի՞նչ եք ուզում ասած լինել: Ի՞նչ եք ուզում առհասարակ: Ինչու՞ մշակութային կենտրոնը չի գործում: Ինչի՞ն եք սպասում: Ինչու՞ եք բարդացնում հիմնադրամի հետ համագործակցությունը: Ուզում եք, որ հիմնադրամն ի՞նչ ասի կամ ի՞նչ անի:

Մենք դեռևս հին Հայաստանի ժամանակներից սկսած` շատ զզվել էինք իշխանական տարտամությունից և ամբողջ հոգով մերժել դա: Կոնկրետացեք ձեր որոշումներում, ուզելիքում, պատկերացումներում, անելիքներում: Բարեկիրթ ցրողականությունից արդեն վատ հոտ է գալիս: Շատ վատ հոտ:

Մարինա Բաղդագուլյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարինա Բաղդագուլյան, «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon