«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

«Ինչու պիտի սրանք այնքան անպատկառություն ունենան, որ ի ցույց դնեն իրենց քաղաքական տհասությունը»

«Ինչու պիտի սրանք այնքան անպատկառություն ունենան, որ ի ցույց դնեն իրենց քաղաքական տհասությունը»

Լուսանկարում՝ Սրբուհի Ղազարյանը

Զարմանալի ոչինչ չկա, երբ ԱԺ պատգամավորը կամ վարչապետի խորհրդականը խեղաթյուրված և մակերեսային պատկերացումներ ունեն իրենց մանկության տարիներին տեղի ունեցածի մասին. նրանք խոսում են այն, ինչ հրամցրել են իրենց թերթերը և հեռուստատեսությունը, ինչի մասին հետևողականորեն վայրահաչել են պնակալեզ ու պատեհապաշտ քաղաքական գործիչները:

Զարմանալի ոչինչ չկա, երբ այդ ամենը՝ գումարած գաղջ ու թունավոր միջավայրը, որում մինչև թավշե հեղափոխությունը գտնվում էր երկիրը յուրաքանչյուրիդ քմահաճույքով նշվող թվականից ի վեր,- քաղաքական մշակույթն էլ են հավասարեցրել ցեխին, ու նորածիլ քաղաքական գործիչների յուրաքանչյուր խոսք, որպես կանոն, շաղախված է ցեխով...

Զարմանալին այն է, թե ինչու պիտի սրանք այնքան անպատկառություն ունենան, որ տարրական բաներ սովորել-իմանալու փոխարեն շատ արագ ի ցույց դնեն իրենց քաղաքական տհասությունը:

Վասակ Դարբինյան

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանը  գրառում է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որը մեծ դժգոհություն է առաջացրել ֆեյսբուքահայության շրջանում:

Նշենք նաև, որ հենց այսօր  Փաշինյանի ԱԺ ելույթը՝ պետական կառավարման համակարգի, դրա ներսում տիրող բարքերի ու սովորույթների, ինչպես նաև կադրերի մասին գերհագեցած էր ուշագրավ դիտարկումներով:

«... Մարդը պաշտոն ա ստացել, բայց իրան թվում ա, ինչպես նախկինում իր գործուենության ոլորտը Facebook-ի էջն էր, հիմա էլ է Facebook-ի էջը... Սա չի կարող այսպես շարունակվել...»,- հայտարարել է Փաշինյանը: