«Իրավական պետության ժողովրդավարացման ցուցիչներից մեկը հենց իրավունքի գերակայությունն է, որի կենտրոնում մարդն է»
Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վերհիշեց Հյուսիսային պողոտայի ունեզրկման, Բուզանդի փողոցի պայքարի օրերը, թե ինչպես էին քաղցկեղով հիվանդ մի կնոջ՝ մահճակալին գամված, ԴԱՀԿ-ի աշխատակիցները ուղղակի դուրս բերել տնից.
«Այդ կինն ասաց՝ ոչինչ, միևնույն է՝ ես մի քանի օրից մեռնելու եմ, բայց կարևորը՝ Վահեն կանգնած է ընտանիքիս կողքին»
Վահեն այդ օրերին իրավունքի պաշտպանության գուցե միակ հույսն էր: Սա իրավունքի գերակայման հաստատման պայքար էր, մի բան, որ Ձեզ, պարոն Պետրոսյան, կարող է ընկալելի չլինել, որովհետև դրա համար երբեք պայքար չեք տարել...»:
«Ինձ համար իրավական պետության ժողովրդավարացման ցուցիչներից մեկը հենց իրավունքի գերակայությունն է, որի կենտրոնում մարդն է, և ոչ թե որպես իրավունքների կրող, այլ ինքնին որպես իրավունք, ՀՀ Սահմանադրության երրորդ հոդվածին համահունչ, սա համամարդկային արժեք է, որը կրում է Վահե Գրիգորյանը և սրան հասնելու բարդ ճանապարհը ես կարող եմ վստահել հենց Վահեին»: