Ինքնամեկուսանալու ցուցում ստացած քաղաքացիների քայլերը կհսկի ոստիկանությունը

Պաշտոնական 18.03.2020   21:02   349

Արտակարգ դրության ռեժիմի պարետատանը շրջանառության մեջ է դրվել ցուցման նախագիծ, որով սահմանվելու է, թե ինչպես են հսկվելու ինքնամեկուսանալու ցուցում ստացած քաղաքացիների քայլերը,  այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Այս պահի դրությամբ պարետատան մեր գործընկերներն աշխատում են մի նախագծի վրա, որը ժամեր անց կընդունվի: Այդտեղ հստակ կետ կա, որտեղ նշված է, որ մենք ծանուցում ենք ուղևորին, որը պետք է ինքնամեկուսացվի, և, եթե նա չմեկուսացվի, այդ տեղեկությունը բացի Առողջապահության նախարարությունից, կգնա նաև ոստիկանություն: Բացի այն, որ նա կենթարկվի վարչական պատասխանատվության, արդեն ոստիկանությունը կհսկի նրա ինքնամեկուսացված լինելու փաստը»,- ասաց Ավագյանը:

Ավագյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ սահմանային հսկիչ կետերից կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է Հայաստան ժամանած մոտ 100 հոգի:

Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Վարակվածների 75 տոկոսը վարակվել են երկու աղբյուրից՝ Էջմիածնից և Շենգավիթում գտնվող արտադրամասից:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ոստիկանություն, կորոնավիրուս, ինքնամեկուսացում, ԱՆ, Հակոբ Ավագյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon