IPChain-ը Հայաստանում է

Ելույթներ 17.05.2019   21:00   180

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Անկեղծ ասեմ՝ ակամա ենք հայտնվել մտքի հեղափոխությունն իրագործողի դերում։ Պարզապես Հայաստանում ներդնում ենք նոր տեխնոլոգիաների վրա հիմնված մի համակարգ, որտեղ մտքի արգասիքը՝ գյուտն ու ստեղծագործությունը ցանցում մուտքագրելուց անմիջապես հետո, ջնջելով միջպետական բոլոր սահմանները տեսանելի է դառնում համակարգն օգտագործող բոլոր երկրներում, ձեռք է բերում որոշակի արժեք, որը նախ և առաջ ապացույց է դատարանում՝ առանց լրացուցիչ թղթաբանության և հնարավոր է այն վաճառել կամ գրավադրել։ Եվ այս ամենը կատարվում է բացառապես թափանցիկ. մտավոր սեփականության իրավատերն առցանց կարող է տեսնել իր գյուտից կամ ստեղծագործությունից առաջացած ֆինանսական շարժը, ինչպես նաև առանց միջնորդի կամ միջնորդավճարի կապ կարող է հաստատվել հեղինակի հետ։

Ավելացնեմ, որ համակարգում գաղափարն անգամ, որևէ խնդրի լուծումը, էսքիզը կարող են դառնալ մտավոր սեփականություն և արժեվորվել՝ դրամական օգուտ բերելով հեղինակին։

Մենք հանրությանն ուղերձ ենք հղում, որ միտքը կապիտալ է, որ միտքը նավթից թանկ է, որ մտքի հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է։

Միայն մի վտանգ եմ տեսնում համակարգի ներդրումից... կատակով իհարկե... բա որ գյուղացիները զանգվածաբար թողնեն հող ու այգի մշակելն ու անցնեն մտավոր գործունեության, ի՞նչ ենք անելու...

Արմեն Գևորգյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արմեն ֆոն Գևորգյան, IPChain, IPChain Armenia

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon