ԻՔՄ. Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ

Հայաստան 29.11.2019   10:45   331

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այս օրերին Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ոստիկանությունում քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների թեման։ Տեղեկատվական առիթ է հանդիսացել օրեր առաջ հրապարակված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են չորս ոստիկաններ խոշտանգումներ իրականացնում քաղաքացու նկատմամբ․ կապում են ոտքերը, հարվածում ոտնաթաթերին, հակագազ հագցնում։

Տեսանյութը մոտ տասը տարվա վաղեմության է, այնտեղ երևացող ոստիկանների ինքնությունը պարզված է, նրանցից մեկը դեռ շարունակում էր աշխատել համակարգում, սակայն նրա լիազորություններն արդեն դադարեցվել են, հարուցվել է քրեական գործ։

Սրա հետ մեկտեղ, սակայն, նոյեմբերի 26-ին դատարանը խոշտանգման մեկ այլ գործով կայացրել է մի որոշում, որը վկայում է այս ոլորտում մեր երկրում եղած խնդիրների ու մտահոգիչ իրավիճակի մասին։

Խոշտանգումների հարցը

Տարիներ շարունակ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները բարձրաձայնում են իրավապահ համակարգերի աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների բազմաթիվ դրսևորումների մասին։ Որպես ոլորտին առնչվող հիմնական խնդիր՝ նշվում են օրենսդրական բացերն ու դրանց հետևանքով առաջացած անպատժելիության մթնոլորտը։ Օրինակ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության 2014 թվականի «Խոշտանգումները Հայաստանում» վերլուծությունում նշվում է, որ խոշտանգումների կիրառմանը նպաստող գործոններից են օրենսդրական բացերը և իրավակիրառ պրակտիկայի խնդիրները, դատարանների ոչ հետևողական մոտեցումը խոշտանգումների մասին հայտարարությունները ՀՔԾ ուղարկելու հարցում, խոշտանգումների փաստերով արդյունավետ քննություն չիրականացնելը, մեղավորներին պատժի չենթարկելը և բողոք ներկայացնելու գործող մեխանիզմների նկատմամբ առկա թերահավատությունը։

Խոշտանգումների հարցին անդրադարձ է կատարվում նաև «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգում», որտեղ նշվում է, որ  նման հանցագործություն գործած անձանց համար պետք է բացառվի ներման և համաներման կիրառումը։

Հիասթափությունը

Իսկ գործնականում, փաստորեն, շարունակում է կատարվել հակառակը։ Նոյեմբերի 26-ին դատարանի ընդունած՝ Արմեն Աղաջանյանի գործով որոշումը վկայում է այն մասին, որ խոշտանգումների ենթարկելը մեզանում շարունակում է անպատիժ մնալ։ Մասնավորապես, Արմեն Աղաջանյանին խոշտանգումների ենթարկելու մեջ մեղադրվող, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից մայոր Արմեն Հովհաննիսյանը համաներմամբ ազատ է արձակվել այն պատճառով, որ խոշտանգման հոդվածով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, և Հովհաննիսյանը համաներմամբ ազատ է արձակվել։

Նշենք, որ Արմեն Աղաջանյանի դին կախված վիճակով հայտնաբերվել էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, որտեղ նա տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, սակայն Աղաջանյանի հարազատները պնդում են, որ նրան սպանել են։

Հրամայականը

Ոստիկանների կողմից քաղաքացուն խոշտանգումների ենթարկելու կադրերը, անշուշտ, մտահոգիչ են։ Սակայն առավել մտահոգիչ է այն, որ անձին խոշտանգումների ենթարկելը կարող է անպատիժ մնալ։ Արմեն Աղաջանյանի գործով կայացված դատական որոշումը պետք է լրջագույն ազդակ լինի Հայաստանում իրավական բարեփոխումների հրամայականի մասին։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԻՔՄ, Հայաստան, խոշտանգում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon