Իրանում` «Բուշեր» ատոմակայանի մերձակայքում, երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Տեղեկատու 08.01.2020   12:32   140

 4,9 և 4,5 մագնիտուդով երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի «Բուշեր» ատոմային Էլեկտրակայանից ոչ հեռու: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS):

Ըստ տվյալների՝ 4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել UTC ժամանակով ժամը 2.20-ին (Երեւանի ժամանակով 06:20-ին): Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Բորազջան քաղաքից տասը կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում, օջախը տասը կիլոմետր խորության վրա Էր:

4,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի Է ունեցել UTC ժամանակով ժամը 03:19-ին (Երեւանի ժամանակով 07:19-ին): Էպիկենտրոնը գտնվում Էր Բորազջան քաղաքից 17 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, օջախը նույնպես տասը կիլոմետր խորության վրա Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon