«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Իսրայելցի ոստիկանները պատրիարքարանի վրա հարձակումից հետո այցելել են Հայոց պատրիարքին

Իսրայելցի ոստիկանները պատրիարքարանի վրա հարձակումից հետո այցելել են Հայոց պատրիարքին

Իսրայելի ոստիկանության աշխատակիցները պատրիարքարանի վրա հարձակումից հետո հանդիպել են Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Այս մասին հայտնել է պատրիարքարանի ղեկավար Հայր Աղան Գոկչյանը:

«Հունվարի 30-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարան են այցելել Հին քաղաքի ոստիկանության քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպա Ալա Հարբն ու Շուբաշ Զաերը։ Նրանք հանդիպել են Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ», - գրել է Գոկչյանն իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք` հունվարի 28-ի ուշ երեկոյան Երուսաղեմում հրեա ծայրահեղականները փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիրն ու ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։

Սադրանքների դիմելուց հետո նրանք փախել են՝ բղավելով, թե ահաբեկչական հարձակում է տեղի ունենում։ Ոստիկանները դա ճշմարտության տեղ դնելով՝ փակել են ծայրահեղականներին հետապնդող հայերի ճանապարհը, ծեծել մի քանիսին, իսկ Գևորգ Քահկէճեանին ձերբակալել են։

Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերի առթիվ։ Հայաստանի ԱԳՆ–ում վստահ են, որ տեղի ունեցած միջադեպերն ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ։