Իտալիայից այսօր 2 ինքնաթիռ կժամանի Հայաստան

Պաշտոնական 10.03.2020   13:00   438

Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում:

Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին:  Տեղեկատվությունը  հրապարակված է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում:

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից  փոխանցեցին, որ անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկում «Զվարթնոց» օդանավակայանում։  Ժամանող ուղեւորների շփումն օդանավակայանում այլ ուղեւորների հետ հնարավորինս բացառվելու է։ Միլանից ու Հռոմից ժամանած բոլոր ուղեւորները զննում են անցնելու: Իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, Իտալիա, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon