Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Պաշտոնական 09.03.2020   10:30   406

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է  տարածել`  երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված:

«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8֊ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում (Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti) կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:

Մասնավորապես՝ տվյալ շրջաններ մուտք և ելք անել հնարավոր կլինի ՄԻԱՅՆ աշխատանքային անհրաժեշտության, հատուկ կարիքների և արտակարգ դեպքերում:

Իտալիայի ամբողջ տարածքում փակվում են թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները:

"Անվտանգության գոտիներում" դադարեցվում է նաև բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, լողավազանները, մարզասրահները, հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները»,- ասված է հայտարարությունում։

Իտալիան կորոնավիրուսից մահացության ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցրել։ Ինչպես հայտնում է «РИА Новости»-, հղում անելով Իտալիայում 1 օրում գրանցվել է մահվան 133 դեպք։ Ընդհանուր առմամբ Իտալիայում մահացել է 366 մարդ՝ հիվանդների ընդհանուր թվի 4․96 տոկոսը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իտալիա, կորոնավիրուս, դեսպանություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon