Ջերմուկ համայնքի տարածքում արգելվեց մետաղական հանքարդյունաբերությունը

Հայաստան 26.12.2018   10:00   227

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում է ընդունել, որով հավանություն է տվել համայնքի բնակիչների կողմից համայնքի ավագանուն ներկայացրած կոլեկտիվ հանրագրում նշված «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» առաջարկությանը:

Ավագանին այս որոշումն ընդունել է ընդունել է 7 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, «Հանրագրերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ն մասի 3-րդ կետով, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ավելի քան երեք հազար բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքներով։

Հիշեցնենք, որ Ջերմուկ համայնքի առկա բնակչության ճնշող մեծամասնությունը իրացրել էին ուղիղ ժողովրդավարության իրենց իրավունքը և շուրջ 3000 ստորագրությամբ կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել ՀՀ կառավարությանն ու Ջերմուկ համայնքի ավագանուն ու ղեկավարին, որտեղ ներկայացրել էին իրենց տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսլականը և պահանջել, որպեսզի տարածաշրջանում արգելվի մետաղական հանքարդյունաբերությունը և զարկ տրվի կանաչ էկոտնտեսության զարգացմանը։

Հանրագրում բնակիչները նշել էին նաև հետևյալի մասին.

«Ամուլսարում ոսկու արդյունահանմանը դրական եզրակացություններ տալով՝ նախորդ կառավարությունները ոտնահարել են նաև մեզ վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու մեր իրավունքը. նախ, մինչև 2016թ. մեր համայնքի խոշորագույն քաղաքը՝ Ջերմուկը չի էլ համարվել Ամուլսարի ծրագրի ազդակիր, իսկ 2016-ին ազդակիր հայտարարվելուց հետո էլ այստեղ պատշաճ կարգով չեն կազմակերպվել հանրային լսումներ: Լիդիան ընկերությունը, ինչպես նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչները, արհամարհել են մեզ, փորձել են ապակողմնորոշել կամ վախեցնել: Մենք պահանջում ենք, որպեսզի նոր կառավարությունը հարգի ժողովրդի կամքը, և այդ հույսով էլ ներկայացնում ենք սույն հանրագիրը»:

ՀՀ կառավարությունը դեռևս չի արձագանքել այս հանրագրում ներկայացված պահանջներին։

Արդեն 6 ամսից ավելին է, որ ի նշան բողոքի Ջերմուկի բնակիչները շարունակում են փակ պահել Ամուլսար լեռան տարածք տանող ճանապարները՝ թույլ չտալով շինարարական աշխատանքների իրականացումը:

Հ.Գ. Այս տարվա մայիս ամսին էլ Նոյեմբերյանի ավագանին էր ընդունել նմանատիպ որոշում, որով արգելել էր իրենց համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքները։ Այդ որոշումը նույնպես կայացվել էր համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրի հիման վրա, որը ստորագրել էր 3074 բնակիչ։

English

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ջերմուկ, ՀԲՃ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon