«Ժամանակ»․ Երևան քաղաքը կոռուպցիայի դասագիրք է

Մամուլ 19.12.2018   09:57   213

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Կենտրոնական բանկի՝ 1994-1998թթ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

- Ընտրություններն ավարտվեցին, սա որոշիչ հանգրվան էինք համարում նաև այն առումով, որ սպասումները կձևավորվեն ընտրություններից անմիջապես հետո: Ի՞նչ է կախված այս խորհրդարանից:

- Շատ բան է կախված այս խորհրդարանից, առաջին հերթին օրենսդիր մարմինը պետք է վերականգնվի, մենք տարիներ շարունակ իրականում չենք ունեցել օրենսդիր մարմին, այլ ունեցել ենք կոճակ սեղմողներ: Իսկ օրենսդիր մարմինը կարևոր օղակ է թե՛ տնտեսական քաղաքականության և թե՛ ընդհանրապես քաղաքականության համար: Կարծում եմ՝ հավասարակշռված վճիռներ կլինեն, մասնավորապես, տնտեսական քաղաքականության առանցքների մասին, օրակարգում վաղուց դրված է նաև Հարկային օրենսգրքի բարեփոխման հարցը և այլն: Մեծ առավելություն է այն, որ այս խորհրդարանը ընտրված է, ոչ թե նշանակովի, նախկինում բարձր պաշտոնյաներից մեկն իր եղբորն էր նշանակում, մյուսն իր հետ բլոտ խաղացողին: Բացի դրանից՝ այս խորհրդարանը երիտասարդ է, պատգամավորների որոշ մասն ունի բազային լավ գիտելիքներ: Կան թիմեր, որոնք չպետք է խորհրդարանում տեղ ունենային, բայց նրանց թիմերում էլ կան այդպիսի բանիմաց երիտասարդներ: Կարևորն այն է, որ պայմանն է փոխվել, այսօր օրենսդիրի նկատմամբ կա հստակ հասարակական պահանջ: Այս խորհրդարանը պետք է առաջնային հրաժարվի ավտոմեքենաներից, պատգամավորը պետք է հասարակական տրանսպորտից օգտվի, ապրի երկրի կյանքով. հասարակությունը նման պահանջ դնում է:

- Հարգելի՛ Ասատրյան, բայց ասեք, որ նախընտրական դիսկուրսը չստացվեց:

- Համաձայն եմ, ընդհանրապես չստացվեց, հուզական և կարգախոսների դաշտ տեղափոխվեց, ժամանակը քիչ էր, բայց ծրագրերը նայել եմ, «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստանը» ծրագրային դրույթներով անդրադարձել էին տնտեսությանը, մյուսները նույնպես, ՀՀԿ-ն ոչ մի ասելիք չուներ այդ մասով:

- Ինչո՞ւ Հայաստանի ոչ մի կառավարություն հեռանկարային ծրագիր չի բերում օրակարգ:

- Համաձայն չեմ, մեր բոլոր կառավարությունները ներկայացրել են երկարաժամկետ զարգացման ծրագիր, արդեն 15-20 տարի է՝ ունենք միջնաժամկետ ծրագրեր, որոնք մեր տնտեսական քաղաքականության հիմքն են կազմում… Ներկայացվել են նաև տարեկան ծրագրեր, այլ բան է, որ մասամբ չեն կատարվել:

- Արդյո՞ք այստեղ էլ է հեղափոխական որոշում կատարվելու, մենք պատրա՞ստ են դրան, չկա՞ ռիսկ՝ կապված հեղափոխական փոփոխության հետ:

- …Լավ, արդյունավետ գործունեությունը ենթադրում է նաև ոչ պոպուլիստական միջոցների իրականացում: Նախկինում հակառակը՝ կառավարման համակարգն ուռճացվում էր, մեկի բարեկամը, մյուսի ծանոթն էր ներգրավվում, օղակներ ունենք, որ զավեշտալի են իրենց կառուցվածքով, կազմով, հարցադրումներով:

- Նկատի ունեք ԾԻԳ-երը, ՊՕԱԿ-ները և հիմնադրամնե՞րը:

- Դրանք ստեղծվել էին ավելի արդյունավետ աշխատանքի, կոնկրետ խնդիրներ լուծելու համար… Արդյունավետությունը բազմիմաստ էր՝ սկսած նրանից, որ բարձր վարձատրությամբ ներգրավվեին որակյալ մասնագետներ, նպատակային ծրագրերը դարձնեին ավելի թիրախային և այլն: Բայց նրանց թիվը էապես մեծացել է:

- Ասում են՝ ատկատի ինստիտուտը հենց այստեղ է կատարելագործվել:

- Հնարավոր է: Ատկատն ապօրինություն է, ապօրինությունը երբեք օրինական կառույցների միջոցով չի իրականացվում: Ատկատները սովորաբար պաշտոնյայի բարեկամի միջոցով է իրականացվում: ԾԻԳ-ը կարող է մի բարեկամի աշխատանքի տեղավորելու հարց լուծել, բայց դա ատկատ չէ, դա մի թուլափայ փախցնելու եղանակ է: Բոլորիս աչքի առաջ են այն մեծ պրոյեկտները, որ իրականացվում են, ատկատներն այդտեղ պետք է ման գանք: Մենք ունենք բյուջեից մեծ ֆինանսավորում տարբեր ուղղությամբ, օրինակ, ոռոգման համակարգի համար 8-10 միլիարդ դրամ է հատկացվել, մեծ ծրագիր է նաև «Հյուսիս-հարավը», որտեղ բոլորը «յախա են թափ տալիս» տեսածից, և այլն: Երևան քաղաքը կոռուպցիայի դասագիրք է՝ սկսած բազմահարկ շենքերի շինարարությունից, որոնք ոչ մի ճարտարապետական նորմի մեջ չեն տեղավորվում, ժողովրդի մեջ ընդունված է, որ ամեն հարկի համար կաշառք են տվել, բայց տեղի համար էլ են տվել: Նայեք՝ գովազդային վահանակները, ատկատի տեղ է:

Բոլորիս հոգսն է կենտրոնի հագեցվածությունը, սա աբսուրդ է, բայց այս աբսուրդի հետևում եղել են կոնկրետ շահեր: Տնտեսական ամբողջ պոտենցիալ աճը կենտրոնացավ կենտրոնում, որոշակի շահի դիմաց երաշխիքներ տրվեցին, նախկին պաշտոնյաները, առաջին դեմքերը չեն էլ բացառում, որ կենտրոնի, Հյուսիսային պողոտայի շինարարությունը խրախուսել են: Սա մեր ժառանգությունն է. մենք չենք կարող այսօր ջնջել Հյուսիսային պողոտան կամ քանդել բարձրահարկները:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բագրատ Ասատրյան, «Ժամանակ»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon