«Ժամանակ». Քոչարյանը չի խուսափի պատասխանատվությունից

Մամուլ 18.01.2019   09:35   258

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի ընդհանուր իրա­վասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման մի­ջոցի վերաբերյալ քննությունն ավարտվել է. դատա­րանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին:

Ի՞նչ կարելի է սպասել հունվա­րի 18-ին դատարանի վճռից, որ­քանո՞վ այն կկրի քաղաքական գործոնների, մասնավորապես հայ-ռուսական հարաբերու­թյուններում ընթացող զարգա­ցումների հետքը:

Քաղաքագետ Արկադի Վար­դանյանի կարծիքով՝ Ռուսաս­տանն այս հարցում չի միջամտի. «Ընդհանրապես Քոչարյանին չպետք է ընկալել որպես քաղա­քական գործիչ կամ երկրորդ նախագահ: Համենայնդեպս, ես անձամբ նրան այդպիսին չեմ համարել, նա շարքային քրեա­կան հանցագործ է և բազում ծանրագույն հանցագործու­թյունների համար պետք է պա­տասխանատվության ենթարկ­վի, իր գրած գրքում հորին­վածքներ են, պաշտպաններն էլ զառանցանքներ են ներկայաց­նում, երբ ասում են, թե նա քաղբանտարկյալ է, քիչ է մնում մի հատ էլ հերոսի կոչում տան»:

Վարդանյանը հավելում է՝ նա երբեք ոչ քաղաքական գաղա­փարախոսություն է ունեցել, ոչ երկրի զարգացման ծրագիր, և նրա միակ նպատակը եղել է Հայաստանը թալանելը՝ «Եվ քանի որ նա հանդիսանում էր Ռուսաս­տանի հատուկ ծառայություննե­րի գործակալ, մշտապես եղել է Մոսկվայի հովանու ներքո: Եթե դիտարկենք նրա բոլոր քայլերը քաղաքական տեսանկյունից, ապա դրանք եղել են ի կատա­րումն Ռուսաստանի հրահանգ­ների: Նրա տասնամյա իշխանավարման ընթացքում կորցրե­ցինք մեր բոլոր կառավարման լծակները, որովհետև կամովի հանձնեցինք այդ բոլորը Ռու­սաստանին, դրանով նրա մեղքը ավելի է ծանրանում, քանի որ դա իրեն զուտ քրեական դաշ­տից տեղափոխում է քաղաքա­կան դաշտ: Լինելով երկրի ղե­կավար՝ իրագործել է դավադիր քաղաքականություն ու փաս­տացի դավաճանել մեր ազգին, ոտնահարել մեր շահերը»:

Բոլոր այն փորձերը, որ իրա­կանացնում են իր պաշտպան­ները, ըստ Վարդանյանի, զա­ռանցանք է, որի միակ նպա­տակն է խուսափել պատասխա­նատվությունից. «Իսկ որոշ դեպ­քում այլ անձանց վրա բարդել մեղքի բաժինը, օրինակ, Սեյրան Օհանյանի դեպքում: Իմ կարծիքով՝ Օհանյանը Քոչարյանի զա­ռանցանքներին զոհ է գնալու, չեմ կարծում նաև, որ Քոչարյանը կկարողանա զերծ մնալ պատասխանատվությունից և կա­լանքից»:

Ինչ վերաբերում է այս գործում Ռուսաստանի հետաքրքրություններին, մեր զրուցակիցն ասաց հետևյալը. «Ռուսաստա­նի վիճակն այնքան վատ է, որ նրա ձեռքերը Քոչարյանի նման իքիբիր մարդկանց չի հասնի, բոլոր այն հարցերը, որ կապված են Ուկրաինայի ապօրինի զավթման հետ, Ռուսաստանին ծանր դրության մեջ են դրել, ամեն կողմից պատժամիջոցնե­րի տակ է, ու այդ բոլոր հարցե­րում Մոսկվան ամեն օր պար­տություն է կրում, ճնշումը նրան նկատմամբ օրեցօր ավելանում է, ուստի չեմ կարծում, թե Ռու­սաստանը հիմա Քոչարյանով հետաքրքրված լինի կամ իր քա­ղաքականությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորի Քո­չարյանով»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով հրապարակվելիք դատավճռին ու Ռուսաստանի հետաքրքրու­թյուններին, նշեց. «Մարտի մեկի պետական ահաբեկչության փաստով զուտ քրեական գործը, թե ում համար ինչ անհարմարու­թյուններ է ստեղծում՝ թե՛ Քոչա­րյանի, թե՛ նրա աջակիցների և թե Ռուսաստանի՝ անձնապես ինձ համար որևէ նշանակու­թյուն չունի, ինձ հետաքրքրում է բուն այս քրեական գործի ըն­թացքը՝ այն, որ տեղի ունենա օբյեկտիվ, բազմակողմանի քննություն, իրականացվի ար­դարադատություն: Կա անհերքելի փաստ՝ 2008 թվականի մարտի մեկին, դրան նախոր­դած ու հաջորդած օրերին ապօ­րինի կերպով հայտարարվել է արտակարգ դրություն, այդ ժա­մանակ մարդիկ հետապնդվել են իրենց քաղաքական հայացք­ների համար, այդ բոլոր հանցա­գործությունների համար Քոչարյանը և իր բանդան պետք է են­թարկվեն պատասխանատվու­թյան: Հիմա, թե այլ բանդիտները ինչ հոգեխանգարմունքի մեջ կընկնեն՝ ինձ չի հետաքրքրում»:

Ըստ Սաքունցի՝ սա պատաս­խանատու գործ է, և ապացույց­ներն առավել քան բավարար են. «Դրանք պետք է փաստագ­րել և որպես գործ ավարտին հասցնել նախաքննությունն ու դատաքննությունները, այստեղ մանիպուլյացիաների տեղ չկա: Տաս տարի է անցել, բայց այդ ամենը բոլորիս աչքի առաջ է եղել: Այն հանգամանքը, որ ար­տակարգ դրությունը Երևանում էր, բայց ողջ Հայաստանում՝ Վանաձորում ու Գյումրիում այդ ռե­ժիմը գործում էր, և ես դա շատ լավ գիտեմ: Շատ գրագետ աշխատանք պետք է կատարվի, փաստերը առավել քան շատ են: Պարզապես այստեղ պետք է մի բան ուզենամ արձանագրել՝ ՀՔԾ-ն և իրավապահ մարմին­ները պետք է նախաձեռնողական լինեն, որպեսզի հանրու­թյունը վկայություններ տա: Շատ ջանք պետք է գործադրել այն նպատակով, որ մարդիկ հասկանան, որ քրեական գոր­ծով վկայություններ տալով էա­պես կնպաստեն տարիներ շա­րունակ անպատժելի մնացած մեղավորներին պատասխա­նատվության ենթարկելու գոր­ծում»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արկադի Վար­դանյան, Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան, «Ժամանակ», «Մարտի 1», Արթուր Սաքունց

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon