«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Ջհանգիրյանը՝ Մարտի 1-ի,Հոկտեմբերի 27-ի և այսօրվա զարգացումների մասին

Ջհանգիրյանը՝ Մարտի 1-ի,Հոկտեմբերի 27-ի և այսօրվա զարգացումների մասին

Եթե Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մասով մեղադրական եզրակացություններ կան, դեռ չի նշանակում, որ գործով այլ մեղադրյալներ չեն կարող ներգրավվել։ Նման դիրքորոշում է հայտնում «Ա1+»-ի տաղավարում հյուրընկալված ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

Ջհանգիրյանի գնահատմամբ՝ թե՛ 0038 հրամանը, թե՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրության հայտարարումը եղել են ապօրինի։

Գագիկ Ջհանգիրյանը հայտարարում է, որ երբ գնացել է Ազատության հրապարակ, միացել ցուցարարներին,տեղյակ է եղել, որ պաշտոնանկվելու է, և դա եղել է իր որոշումը, իսկ աշխատանքից ազատման դիմում նախօրոք չի գրել, քանի որ այդ դեպքում չէր հասնի Ազատության հրապարակ։

Ջհանգիրյանը նաև նշում է, որ իրեն 1,5 տարի ազատազրկված են պահել ծիծաղելի մեղադրանքով։

Ավելին՝ «Ա1+»-ի տեսանյութում