«Ժողովուրդ». Ամենայն հավանականությամբ գազի սակագինը կմնա անփոփոխ

Մամուլ 21.12.2018   09:21   197

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա, հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանի այցը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին:

Իսկ մինչ այդ` երեկ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենամյա ասուլիսի ժամանակ խոսելով ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին, նշել է. «Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն է Անդրկովկասում… Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում և աշխարհում, Եվրասիական միության և ՀԱՊԿ անդամ է, ի՞նչ պետք է վերականգնենք։ Մենք պետք է զարգացնենք այն, ինչն ունենք»։ Փաշինյան-Պուտին հանդիպումն ուշագրավ է մեկ այլ առումով. դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: Այժմ Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով, թեև շարքային սպառողին այն հասնում է 290 դոլարով, ոչ ապահով խավերին` 80 դոլարով: Ու հիմա ՀՀ և ՌԴ առաջնորդները պետք է կրկին պայմանավորվեն գազի սակագնի շուրջ:

Այս հանդիպումը, փաստորեն, լինելու է վարչապետ Փաշինյանի առաջին փորձությունը՝ արդյոք կհաջողվի՞ պայմանավորվածություն ձեռք բերել գազի սակագինն առնվազն անփոփոխ թողնելու մասին, եթե հաշվի առնենք փաստը, որ այն սահմանվել էր դեռ նախկին իշխանությունների օրոք, ու եկել է ժամանակը վերանայելու պայմանագրերը: Ավելին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ մեկ անգամ է փորձել սահմանին գազի 150 դոլար սակագինը ներկայացնել որպես իր անձնական ձեռքբերում: Հիմա Փաշինյանը պետք է փորձի այդ ուղղությամբ քայլ անել: Թեև «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ, ամենայն հավանականությամբ, սակագինը սահմանին կմնա անփոփոխ:

Ավելին, տեսակետ կա, որ, ամեն դեպքում, շատ բան կախված է նաև Պուտին-Փաշինյան հարաբերություններից, իսկ նրանց հարաբերությունները բավական ջերմ են:  

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Ժողովուրդ», գազի սակագին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon