«Ժողովուրդ». Գագիկ Հարությունյանին չէր հաջողվել

Մամուլ 25.01.2019   09:15   279

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հարաբերությունները վերջերս բավական սառն են: Սա, պարզվում է, ունի իր նախապատմությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, երբ կառավարությունն ԸՕ փոփոխությունների նախագիծ էր պատրաստել խորհրդարան ներկայացնելու համար, Վենետիկի հանձնաժողովից դրական եզրակացություն բերելու համար Վենետիկ էր մեկնել հայկական պատվիրակությունը: Իսկ դրա կազմում եղել էին այն ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետ, այժմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԲԴԽ նախագահ, Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գագիկ Հարությունյանն իշխանություններին խոստացել էր Վենետիկի հանձնաժողովից դրական եզրակացություն բերել, սակայն չէր հաջողվել. Վենետիկի հանձնաժողովի գնահատականն առավել քան չեզոք էր ստացվել:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` հենց այդ հանգամանքն էլ պատճառ էր դարձել, որ կտրուկ սառեն Փաշինյանի ու Հարությունյանի հարաբերությունները:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Ժողովուրդ», Նիկոլ Փաշինյան, ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon