«Ժողովուրդ». Հայաստանն ու Բելառուսը գնում են նույն ճանապարհով

Մամուլ 22.12.2018   08:55   177

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Փաշինյան-Պուտին հանդիպման և այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրա­թերթը զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ:

Հայտնի է, որ հաջորդ շաբաթ Ռու­սաստանի Դաշնություն կայցելի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով հանդիպում կունենա նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ-ի համար կարևոր խնդիրնե­րից է գազի սակագնի հարցը: Ըստ Ձեզ՝ այդ հարցին անդրադարձ կլինի:

- Ես կարծում եմ, որ մինչև նրանց հանդիպումն այդ հարցն արդեն կար­գավորված կլինի: Առհասարակ, գազի սակագնի հարցի շուրջ բանակցու­թյունները տարվում են ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների միջև, այլ ոչ թե պետության ղեկավարների մակարդա­կով: Նրանք կարող են ընդամենը քն­նարկած լինել հարցը, սակայն հարցը ռուսական կողմից լուծում է կառավա­րությունը:

- Այսինքն՝ Դուք կարծում եք՝ ամեն բան արդեն որոշվա՞ծ է:

֊ Դա չեմ կարող ասել, սակայն ևս մեկ անգամ կրկնեմ, որ դրանք կառավարու­թյունների լիազորությունների շրջանա­կում են, այլ ոչ թե ՌԴ նախագահի իրա­վասության ներքո:

- Այդ դեպքում, ինչ հարցերի շրջա­նակ է քննարկվելու:

- ՌԴ-ն շատ մեծ օրակարգ ունի, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերի առումով: Բացի այդ, Հայաստանի առու­մով դեռևս պահպանվում են ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը: Մեր Սահմա­նադրության համաձայն՝ ներքին և ար­տաքին քաղաքականությունների պա­տասխանատուն նախագահն է, և ՀԱՊԿ-ի հարցին ևս անդրադարձ կլինի:

- Սակայն պայմանագրի ժամկետը վերջանում է, և գազի նոր սակագին պետք է լինի: Դուք ասացիք՝ կառավա­րությունների մակարդակով է կատար­վում, սակայն գաղտնիք չէ նաև, որ քաղաքական որոշումներ են կայցվում։ Հիմա այս պարագայում ինչպիսի քաղաքական որոշման պետք է սպասել։

- Աշխարհում չկա գազային բիրժա, նման բան գոյություն չունի: Եվ այդ պատճառով աշխարհում բոլոր գազերի սակագները քաղաքական որոշման արդյունք են: Միշտ էլ գները քաղաքական են լինում: Այդ պատճառով սակագինը որոշվում է՝ ելնելով երկկողմանի քաղաքական նախադրյալներից։

- Հիմա ինչպիսի՞ նախադրյալներ են առկա:

- Գլխավոր նախադրյալը, որն ազդում է գազի սակագնի վրա, և ներքին, և արտաքին է: Եվ այդ պատճառով էլ ՌԴ ներսում գազի այլ սակագին է, արտահանման համար՝ մեկ այլ: Ուրիշ գործոններ չկան: Եթե որևէ մեկը զեղչ է անում, ապա պետք է հասկանալ, թե ով պետք է այն վճարի և ինչով: Ահա և վերջ:

- Հայաստանի համար գազի սակագնի ձևավորման առումով ինչպիսի՞ նախադրյալներ եք տեսնում:

֊ Որքան ես հիշում եմ, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր Վլադիմիր Պուտինին պատմել «Գազպրոմի» հետ պայմանագրի դրվագների մասին, որոնք ձևավորել էին գազի սակագինը, և որը նրա խոսքով բարձր էր: Սակայն մինչև այժմ ես ոչինչ չեմ կարդացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կպատմեր այդ ամենի մասին: Ես չեմ կարող ասել, թե ինչպիսի որոշում կլինի Հայաստանի համար, և, իհարկե, դա մեծամասամբ կախված է լինելու մինչ այժմ ընթացող գործընթացներից:

- Իսկ ՌԴ-ի քաղաքականություն դիրքորոշումն այդ հարցում ինչպիսի՞ն է։

- Ռուսաստանն այժմ գազի սակագնի շուրջ բանակցություններ է անցկացնում նաև Բելառուսի հետ: Եվ կարող եմ ասել, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն ընթանում են զուգահեռ, և այստեղ Բելառուսն ու Հայաստանը գնում են նույն ճանապարհով և փորձում են հասնել գազի սակագնի նվազման։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բելառուս, Մոդեստ Կոլերով, «Ժողովուրդ». Հայաստան, գազի սակագին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon