«Մենք՝ ղարաբաղցիներս, երբեք չեն ասել «մութ ու ցուրտ», ասել ենք՝ հաղթանակած տարիներ

Խոսք 14.02.2019   12:00   2628

«Ես Ղարաբաղցի, բոլոր իմ բարեկամները ղարաբաղցի են, պատերազմի տարիներին հորեղբայրներս շատ հայտնի կռվողներ են եղել, կռվել են ինչով պատահի, ուր պատահի։ Տեսել են շատ դաժան տեսարաններ, բայց  գեթ մեկ անգամ չեմ լսել ասեն «մութ ու ցուրտ» տարիներ, հիշելուց էլ ասում են կամ կռվի տարիներ, կամ էլ հաղթանակած տարիներ։ Ու ամեն անգամ ասում են խի՞ եք միշտ նվնվում տեղ Երևանում:

Ինչի՞ց եք դժգոհում, որ կռվե՞լ ենք, որ հայտարարված պատերազմին մասնակցել ու հաղթե՞լ եք , որ չեն հասել Երևանում էլ կոտորե՞ն, ու դուք նվվում եք, որ լույս չեք ունեցել կամ տաք չի եղե՞լ։ Ու ցավալին էն ա, որ չմասնակցածներն են նվում... 

Հասկանալ ա պետք, իսկ հասկանալու համար պետք ա զգաս էտ ամենը, ուստի նոր պատերազմի դեպքում բոլոր նվվացողներին պետք ա տանել առաջին գիծ, որ փրկվելու դեպքում գան ու տեսնեն, թե ինչ տաք ու հարմար ա խաղաղ տարածքում՝ թեկուզ «մութ ու ցուրտ» ...»

Կարեն Հարությունյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կարեն Հարությունյան, «մութ ու ցուրտ»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon