Կալկաթայի ճեմարանի սաներն ու ուսուցիչները հատուկ չվերթով տեղափոխվել են Երևան

Պաշտոնական 31.03.2020   12:00   346

Պարետ Տիգրան Ավինյանը ֆեսյբուքի իր էջում տեղեկացրել է 

Կալկաթայի ճեմարանի սաներն ու ուսուցիչները հատուկ չվերթով տեղափոխվեցին Երեւան
Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Տիգրան Ավինյան, կորոնավիրուս, Կալկաթայի ճեմարան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon