«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Կանանց հարցերով խորհուրդը կգլխավորի Տիգրան Ավինյանը

Կանանց հարցերով խորհուրդը կգլխավորի Տիգրան Ավինյանը

ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդը, որը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այս որոշումը հրապարակված է կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով, կանանց հավասարության խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու և կանանց հավասարության ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով`ստեղծել Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը: Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը»,- նշված է որոշման մեջ:

Խորհրդի կազմում ներառված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, փոխնախարարներ և այլ պաշտոնյաներ: