Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ բռնության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

Պաշտոնական 25.05.2020   12:00   449

Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ըստ լրատվամիջոցների՝ մայիսի 24-ին,  բերման էին ենթարկել 4 քաջարանցիներին, նրանցից մեկին ավելի ուշ ազատ էին արձակել, սակայն պարզվել էր, որ նրան ոստիկանությունում բռնության էին ենթարկել:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կապան, ՀՔԾ, բռնություն, Ոստիկանություն, Բողոքի ակցիա, Քաջարան-Կապան, Գոռ Աբրահամյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon