«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Կարապետ Բադալյան. Ունենք ՍԴ անդամներ, որոնք օրենքով սահմանված որևէ լիազորություն չունեն

Կարապետ Բադալյան. Ունենք ՍԴ անդամներ, որոնք օրենքով սահմանված որևէ լիազորություն չունեն

Երբ ՍԴ անդամին համարում են ՍԴ դատավոր, փորձում են փաստը որպես իրավունքի հարց ներկայացնել, ինչը ֆորմալ տրամաբանության պարզ կանոններով ելակետային դրույթի փոփոխություն է, որի հետևանքը դատողության սխալն է:
Սահմանադրական Դատարանում միայն երկու դատավոր լինելու հարցը փաստի հարց է, ընդ որում, անվիճելի: Փաստի ապացույցները ԱԺ որոշումներն են Արման Դիլանյանին, ապա նաև Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր ընտրելու մասին:
Սահմանադրական դատարանում յոթ անդամների ներկայությունը նույնպես անվիճելի փաստ է, որը հաստատվում է նախկին ԱԺ որոշումներով:

Բայց որպեսզի ինչ-որ կերպ հակադրվեն Վահե Գրիգորյանի արձանագրած փաստերին ու «հակափաստարկներ» բերեն, օպոնենտները փաստերը փորձում են ներկայացնել որպես իրավունքի հարց ու սկսում են վեճ բարձրացնել իրավունքի նորմի մեկնաբանության տիրույթում:

Ու այս հարցի շուրջ ցանկացած դատողություն, որում վերոհիշյալ անվիճելի փաստերը որպես ելակետ չեն ընդունվում, տրամաբանությունը ընթանում է տրամաբանական սխալի անշեղ ուղեծրով:

Եթե փաստերն ընդունվում են ինչպես որ են, իսկ հակառակի մասին որևէ պնդում չեմ հանդիպել, ապա հաջորդը այդ փաստերի նկատմամբ կիրառելի իրավունքի բացահայտման փուլն է: 

  • Հարց 1. Ո՞ր օրենքով է սահմանվում ՍԴ դատավորի լիազորությունները և որո՞նք են դրանք:

Պատասխանը գտնում ենք ՀՀ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի մեջ: Պարզ է ու սպառիչ, հոդվածները մեջբերելու կարիք չկա:

  • Հարց 2. Ո՞ր օրենքով է սահմանվում ՍԴ անդամի լիազորությունները և որո՞նք են դրանք:

ՀՀ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի մեջ այս հարցի պատասխանը չկա, այլ անցումային դրույթների 213-րդ հոդվածում կա հղում առ այն, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: 

Այսինքն, ՍԴ անդամի պաշտոնավարման ժամկետ կա, սակայն նույն ՍԴ անդամի լիազորություններ Սահմանադրությամբ ու ՍԴ մասին սահմանադրական օրենքով չկան, և սա անվիճելի փաստ է:

Արդյունքը՝ ունենք ՍԴ անդամներ, որոնք օրենքով սահմանված որևէ լիազորություն չունեն:

Հիմա սրա, որպես փաստի դեմ առարկելու համար նույն հնարքը պետք է բանեցնեն, ելակետային փաստը համարեն իրավունքի մեկնաբանություն, ապա, իրավունքը մեկնաբանելու բազմաթիվ մեթոդներով ու կանոններով փորձեն համոզել որ «մածունը սև է», այսինքն, ՍԴ անդամը նույն ՍԴ դատավորն է, որպեսզի դատավորի լիազորությունները վերագրեն անդամներին, ինչը պարզ տրամաբանական սխալի վրա հենված դատողություն է, հետևաբար առնվազն համոզիչ չէ:

Կարապետ Բադալյան