Կարապետ Բադալյան. ՍԴ անդամն այլմոլորակային պատկերացում ունի բարոյականության մասին

Խոսք 13.08.2019   22:00   254

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՍԴ անդամ, ՍԴ դատավորի լիազորությունները յուրացրած անձ Ալվինա Գյուլումյանն Ազատության Gayane Saribekyan-ին այսօր տված հարցազրույցում հայտարարում է. «Չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, դա բարոյական չէ․ ես չեմ կարող նայել 100 հազար դրամ ստացողների աչքերի մեջ․..»:

Հիմա բարոյական է՞ր, երբ ընդամենը մեկ տարի առաջ՝ 2018 թվականին դատարանի միջոցով (գործ ՎԴ/9375/05/18) Ալվինա Գյուլումյանը բացահայտորեն փորձում էր իր աշխատավարձին որպես հավելավճար անհիմն կերպով ստանալ ամսական ևս 840,000 ՀՀ դրամ ՀՀ հարկատուների՝ իմ ու ձեր հաշվին:

Մի կողմ թողնեմ այն, որ ՍԴ անդամն անգրագետ ու խայտառակ հայցադիմում էր ներկայացրել դատարան, բայց որ այդքանից հետո էլ փորձում է որպես բարոյականության քարոզիչ ներկայանալ ու այդ տեսանկյունից քննադատել Դատական օրենսգրքում ու ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների շրջանառվող փաթեթը, արդեն անցնում է թույլատրելիի բոլոր սահմանները:

Հետաքրքիր է, այդ հայցը ներկայացնելուց հետո 100,000 դրամ աշխատավարձ ստացողների աչքերին նայել ու ամաչե՞լ է, թե ոչ: Վստահ եմ, որ նայել է, բայց կասկածում եմ, որ ամաչել է կամ հասկացել, որ իր արարքը շատերի աչքում կարող է անբարոյականություն համարվել:

Բարեբախտաբար, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը մոտ մեկ ամիս առաջ՝ 19/07/2019 թվականի որոշմամբ մանրամասնորեն բացատրել է Ալվինա Գյուլումյանին, որ ինքը սխալ է և 840,000 դրամ ամսական հավելավճարի պահանջն էլ՝ անհիմն, ու որ նա իրավունք չունի ՀՀ հարկատուներից ստանալու շատ ավելի շատ «անաշխատ եկամուտներ», քան ստանում է:

Կարապետ Բադալյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կարապետ Բադալյան, ՍԴ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon