Կարապետ Բադալյան. ՍԴ անունից սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշումն ԱՊՕՐԻՆԻ է

Խոսք 08.09.2019   20:00   248

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

04/09/2019 թվականի ՍԴ անունից որոշ անդամների ընդունած ՍԴՈ-1476 որոշումն ունի այնպիսի անուղղելի թերություններ/սխալներ, որոնք վկայում են դրա ապօրինի լինելը: Դրանցից երկուսի մասին՝ ստորև:

ՍԽԱԼ 1.

Սահմանադրական դատարանն օրենսդրական բացի սահմանադրականության հարցին անդրադարձել է իր մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-917, ՍԴՈ-922, ՍԴՈ-933, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1154, ՍԴՈ-1255 որոշումներում: Վերահաստատելով և զարգացնելով հիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ԱՌԿԱ ՉԷ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ, ԵՐԲ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՆ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ:
Վերոգրյալը ՍԴՈ-1434 գործով 06/11/2018 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումն է:
Նախագահի անձեռնմխելիության հարցը նախատեսված ու կարգավորված է գործող Սահմանադրությամբ, որը սահմանում է՝
Հոդված 140. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը.

1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:
2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
3. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:

Բառացիորեն նույն կարգավորումն է գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 56.1 հոդվածով:

Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի կարգավորումներում Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում նախատեսված լինելը օրենդրական բաց չէ, քանի որ տվյալ հարցն ուղղակիորեն նախատեսված ու կարգավորվում է Սահմանադրությամբ, ուստի ՍԴ նախկինում արտահայտած ու տասնյակ անգամ վերահաստատած դիրքորոշումների համաձայն՝ խոսք չի կարող գնալ օրենսդրական բացի մասին:

Հիմա, ՍԴ նախկին բազմաթիվ որոշումներում արտահայտված միատեսակ դիրքրորոշումները շրջանցելու համար ՍԴ անունից հանդես եկող անդամները դիմել են աճպարարության.

04/09/2019 թվականի ՍԴՈ -1476 Որոշման 21-րդ էջի վերջին պարբերությամբ չնայած ընդունում են, որ առկա է օրենսդրական բաց, սակայն միաժամանակ հայտարարում են, որ բացակայում է այն իրավական հիմքը, որով Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, և քրեական գործի վարույթը կկարճվի բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում կպարզի նրանց գործառութային անձեռնմխելիության առկայությունը:
Այսինքն, ըստ ՍԴ անդամների՝ Սահմանադրությամբ նախատեսված լինելը իրավական հիմք չէ, իսկ եթե քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում ավելացվի, իրավական հիմք կդառնա, ինչը պարզ անհեթեթություն է:
Մեկ անգամ ևս նշեմ, որ իրավական հիմքը նախատեսված է Սահմանադրության 140-րդ հոդվածում (նախկինում՝ 56.1 հոդված):

Այսպիսով, ՍԴ անունից 04/09/2019 թվականի ՍԴՈ -1476 որոշումն ապօրինի է, քանի որ առկա չէ օրենսդրական բաց քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում:

ՍԽԱԼ 2.
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԷ, ուստի այդ հարցին անդրադառնալու համար պետք է «հայտնաբերվեր» այն իրավունքը, որի ենթադրյալ խախտմանը կառնչվեր քննարկվող հարցը, որպեսզի Սահմանադրական դատարանում հարցը քննության առարկա դառնար: ՍԴ անունից հանդես եկող անդամները դրան էլ գնացին և հայտարարեցին, որ «խախտվում է» Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:
Տեսեք, թե ինչ է կարգավորում նշված իրավական նորմը:

Հոդված 17. Անձնական ազատություն

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.
2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.
3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

Գործառութային անձեռնմխելիությունը անձնական ազատության հետ կապ չունի, քանի որ այն ազատության իրավունքի տարր կամ ածանցյալ չէ, հետևաբար դուրս է անձնական ազատության իրավունքով ծածկվող տիրույթից:
Բայց դե ՍԴ անդամների համար տրամաբանության ու իրավունքի կանոնները արգելք չեն իրենց ուզածը որոշման տեսքով գրելու ու տարածելու համար:

Արդյունքում, որպես ապօրինության քողարկում, ՍԴ անդամների կողմից հորինվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի խախտման մասին եզրահանգումը: Նույն տրամաբանությամբ վկայակոչվել են նաև Սահմանադրության 61, 63, 75-րդ հոդվածները:

ԱՄՓՈՓՈՒՄ
Այսպիսով, (i) Սահմանադրությունն ուղակիորեն սահմանում և կարգավորում է նախագահի անձեռմխելիության հարցը ինչպես անձնական, այնպես էլ գործառութային անձեռնմխելիության տիրույթներում, (ii) նախագահի անձեռնմխելիությունը մարդու իրավունք չէ:
Հետևաբար, ՍԴ անունից որոշ անդամների ընդունած որոշումն ապօրինի է նաև այս հիմքերով:

Կարապետ Բադալյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Կարապետ Բադալյան, ՍԴ, Ռոբերտ  Քոչարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon