Կարապետ Բադալյան. ՍԴ-ի անդամները պատերազմ են հայտարարում Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին

Կարևոր 02.09.2019   14:00   1188

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սահմանադրական դատարանի անդամները, խաղաղությամբ տուն գնալու փոխարեն, պատերազմ են հայտարարում Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին՝ շարունակելով իրենց ապօրինի գործունեությունը:

Միով բանիվ լծվել են բացառապես գլխավոր մեղադրյալի դիմումների հաջողմանը (ապօրինաբար վարույթ են ընդունել, մարդկանց ուշադրությունը շեղելու համար եվրոպաներ են ուղարկել՝ կարծիքներ ստանալու համար, իսկ ամենակարևոր հարցը "գաղտագողի" փորձում են տեղում լուծել), դրանով իսկ բացահայտելով իրենց միավորող ընդհանուր ընթացքն ու նպատակը:

Մարտի 1-ի գործով կանխակալ վերաբերմունք ունեցող և որոշ իմաստներով ու դեպքերում նաև ոճրագործությանը մասնակցություն բերած ՍԴ անդամներն այսօր՝ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին և վաղը փորձելու են «անձեռնմխելիության» ներքո ազատել քրեական հետապնդումից ու պատասխանատվությունից ինչպես գլխավոր մեղադրյալին, այնպես էլ իրենք իրենց:

Հույս չունենաք:

ՍԴ անդամների տվյալ կազմով ձեր որևէ ու ցանկացած որոշում ապօրինի է:

Հ.Գ. ՍԴ անդամների՝ դատավոր և, ընդհանրապես, լեգիտիմ չլինելու վերաբերյալ բոլոր նախկին փաստարկներս արդիական են և ուժի մեջ:

Կարապետ Բադալյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ  Քոչարյան, Մարտի 1-ի գործ, ՍԴ, Կարապետ Բադալյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon