Կարապետյանը պարզաբանում է՝ ինչու նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին հանրությունը չի իրազեկվել

Հայաստան 23.10.2019   10:30   86

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձերի բարձրացման մասին փաստաթուղթը  շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո՝ պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Նախորդ տարի այսպես կոչված «պարգևավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը:

Հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշում է կայացրել կանոնակարգել պարգևատրումային համակարգը, որպեսզի բացառվի այն անհարմար իրավիճակը, երբ պետական պաշտոնյաները պարգևատրում են իրենք իրենց՝ իրենց սուբյեկտիվ որոշմամբ և «աչքաչափով»: Այս նպատակով կայացվել են հետևյալ կարևոր որոշումները.

ա) բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոսոնոց պարգևատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով,
բ) սահմանվել է նախարարների, մարզպետների գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգևատրումների չափեր, համաձայն որոնց նախարարի ամսական աշխատավարձ+պարգևավճարը կազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը 1 միլիոն դրամ, մարզպետներինը 900 հազար դրամ:

Փաստաթուղթը շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո՝ պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով:
Նաև այս է պատճառը, որ այս առնչությամբ լրացուցիչ հանրային իրազեկում չի եղել, որովհետև վարչապետը մինչ այդ հրապարակային հայտնել է իր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ և հռչակել քաղաքական կուրս, ասելով նաև, որ պետք չէ նախարարին մեղադրել կենսաթոշակառուից բազմապատիկ անգամ ավել աշխատավարձ ստանալու մեջ, քանզի նախարարի աշխատանքի որակից է կախված թոշակառուի հետագա բարեկեցության մակարդակը:

Հիշեցնենք նաև, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում բազմաթիվ քաղաքացիների աշխատավարձների, թոշակների, նպաստների բարձրացումներ են տեղի ունեցել, պրոցեսը շարունակվում է, և 2020 թվականի դրությամբ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձներ բարձրացված կլինեն՝ հեղափոխությունից հետո:

Անհեթեթ ենք համարում նաև այն մեղադրանքները, թե այս գործընթացը տեղի է ունեցել ծածուկ: Նախ որովհետև, ինչպես նշեցի վերը՝ այս տարվա մեկնարկին ծայր առած «պարգևավճարային աղմուկի» շրջանակներում վարչապետն իր դիրքորոշումները հստակ հայտնել է և բացի դա, բոլոր նախարարները տարվա արդյունքներով լրացնում են հայտարարագրեր, որոնք տեղադրվում են համացանցում և որոնք հասանելի են ցանկացած քաղաքացու օրվա մեջ 24 ժամ և որևէ նախարարի աշխատավարձ հնարավոր չէ ծածուկ բարձրացնել:

Նշենք նաև, որ առավել անհասկանալի է որոշ կուսակցությունների ղեկավարների հայտնած քննադատական դիրքորոշումը: Թող նախկինում իշխանական կոալիցիաների մեջ եղած այդ գործիչներն ասեն, թե ծրարով ինչքան գումարներ են տվել կառավարությունում իրենց ներկայացրած նախարարներին, դա արել են գաղտնի՞, թե հրապարակային, և որքանով է օրինական եղել այդ վճարումները և արդյոք ծրարով գումար ստացած նախարարներն օրենքով սահմանված կարգով այդ վճարումներից եկամտահարկ վճարել են», գրել է Կարապետյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վլադիմիր Կարապետյան, կառավարություն, Նիկոլ Փաշինյան, աշխատավարձեր, Հետք, գաղտնի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon