Կառավարության արտահերթ նիստը (ուղիղ)

Պաշտոնական 13.04.2020   12:17   400

Կառավարության նիստի օրակարգում ընդամենը երկու հարց է.

  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը հաստատելու մասին,
  • ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:

Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Ելնելով  կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր բոլորի առողջությունը պահպանելու կարևորությունից՝ խնդրում ենք ձեզ, մինչև Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ռեժիմի ավարտը, ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից։

Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության նիստերն առցանց ռեժիմով հեռարձակվում են ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով,  վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով: Միաժամանակ, տեսանյութերը և լուսանկարներն օպերատիվ կերպով տեղադրվում են ftp://ftp.gov.am/ hարթակում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստինե Ղալեչյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Քրիստինե Ղալեչյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon