Կառավարության նիստ. Արսեն Թորոսյանը տեղեկացնում է (տեսանյութ)

Պաշտոնական 12.03.2020   12:00   320

Մեկնարկել է կառավարության նիստը։ Մինչ օրակարգի հարցերին անցնելը, փոխվարչապետը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց կորոնավիրուսի կանխարգելման դեմ աշխատանքների ընթացքից։

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4 դեպք. մեկը՝ մարտի 1-ին, իսկ երեքը՝ մարտի 11-ին։

«Պացիենտներից 3-ը այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն։ Միայն մեկն ունի այս պահին գանգատ ու աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է և ստանում է սիպտոմատիկ բուժում, մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում»,-ընդգծեց նա։

Արսեն Թորոսյանը հստակ օր չասաց, թե Նոր կորանավիրուսով վարակված 3 հոգին երբ են Իտալիայից ժամանել Հայաստան։ Նա միայն նշեց, որ վերջին օրերին են եկել։

«Ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ, թե՛ տնային այցերին, թե՛ հեռախոսային կապի միջոցով և գանգատ ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են, ու հաստատվել է այդ վիրուսը»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ այդ օրերին պացիենտների հետ կոնտակտ ունեցած 10 անձ մեկուսացվել է։

Նշենք, որ մինչ այս Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում 31 անձ է մեկուսացված։

«Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքնեեր իրենց բնակավայրերում մեծաթիվ մարդկանց, հնարավոր է օրվա ընթացքում նրանց մեջից մեկուսացում տեղի ունենա»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից 30-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի. մասնավորապես՝

  •  «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատելու մասին,
  •  Գնման գործընթացները սահմանելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն անհետաձգելի համարելու մասին,
  • Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
  • «ԳԼՈԲԱԼ ՄԱՐԿԵՏՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը եւ «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին
  •  Արարատի մարզի Արգավանդի համայնքի վարչական սահմաններում գտնվող 03-018-0255-0003 կադաստրային ծածկագրով հողատարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին,
  •  «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
  •  «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին եւ այլ հարցեր:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կառավարության նիստ, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon