«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում գործադիրը հավանություն տվեց որոշման նախագծի, որով առաջարկվում է 50 մլն դրամ  հատկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը  բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:

 Ըստ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ այդ գումարով նախատեսվում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողներին և երկու ու ավելի երեխա ունեցող 112-ը ուսանողներին ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրել: «Համաձայն նախնական հաշվարկների՝ թվով 23 բուհի 761 ուսանողի ուսման վարձերը (միջինը՝ 449.1 հազ. դրամ) կզեղչվի 20%-ով, որի դեպքում պահանջվող գումարը կազմում է 68.588,0 հազ. դրամ: Նախատեսվում է այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրել 50.000,0 հազար դրամ»: