«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, անցկացնում է հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից երկուսը՝ գաղտնի:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

  • «Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
  • Իսրայելի Պետությունում եւ Եթովպիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ ստեղծելու մասին,
  • «ՍՐՈՒՐԵԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ին հարկային արտոնություն տալու մասին,
  • «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
  • Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին,
  • Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» վարկային ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման առաջարկությանը համաձայնություն տալու մասին,
  • «Գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին,
  •  Զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընըթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններրի, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ անցկացնելու մասին եւ այլ հարցեր: