Կառավարության նիստ (ուղիղ)

Պաշտոնական 27.05.2020   11:08   426

Կառավարության nիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց, որից 27-ը չի զեկուցվում:

Մասնավորապես`

  •  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» կառավարության որոշման նախագիծ,
  • «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,
  • Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` 2020-2021 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը հաստատելու մասին,
  • Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանելու մասին,
  • «ՊրոմՍտրոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման թույլտվություն տրամադրելու մասին,
  • «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Պետական գույքի կառավարման կոմիտեին վերապահելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ – փուլ 1» - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին»,
  •  «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կառավարության նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon