«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Կառավարության նիստը (ուղիղ)

Կառավարության նիստը (ուղիղ)

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում ընդգրկված է 20 հարց, որից 12-ը չզեկուցվող են: 

Կառավարությունը ձևավորման գործընթացում է, զուգահեռ նաև կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր են քննարկվում: Հունվարի 17-ին կառավարության հերթական նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-ը: Մենք կգնանք այդ ճանապարհով: Կառավարության անդամների 2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի, քանի դեռ մենք վերջնական՝ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը»,- հավելեց վարչապետը: Մի բան, սակայն հստակ է. նախարարությունների թիվը կրճատվելու է: «Ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»,- նշեց Փաշինյանը: