Կառավարության նիստը (ուղիղ)

Պաշտոնական 23.04.2020   11:05   303

 Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 44 հարց, որից 37-ը՝ չզեկուցվող:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

  • «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
  • 2020 թվականի գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման, խոնավալիցք հաղորդելու և ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին,
  •  ՀՁ «Օննինեն Օյ և Էնստո Օյ» (Ֆինլանդիա) ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին,
  • Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի» փոփոխություն թիվ 9-ի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
  • Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռ.ԶԱՔԱՐՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին,
  •  Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին,
  •  «Հրազդանի մարզային արյան բանկ»,«Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով վերակազմակերպելու մասին,
  •  «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հ եւ այլ հարցեր:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կառավարության նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon