Կառավարությունում քննարկվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի գործունեության ուղղությունները

Հայաստան 15.07.2019   11:00   150

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում հուլիսի 14-ին  տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով հիմնադրամի անելիքներին, նշել է. 

«Այսօր քննարկելու ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության հետ կապված հարցերը և աշխատանքի հիմնական ուղղությունները: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս խոսակցությունը ծագել էր դեռ անցած տարի, և հիմնադրամը ձևավորվել է Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավելու կամ, ավելի ճիշտ, պոտենցիալ ներդրողներին սպասարկելու խնդրի համատեքստում»:

««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը և տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը զեկուցել են մինչ օրս հիմնադրամի կողմից գործունեության տեսլականի մշակման և ներդրումային ծրագրերի փաթեթի ձեւավորման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել են առողջապահության, արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի հնարավորությունները: 

Խորհրդակցությանը քննարկվել են ֆոնդի գործունեության նպատակներին, գործառույթներին և ուղղություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ակտիվների կառավարման մոդելին, ֆոնդի և պետական գերատեսչությունների միջև համագործակցությանը, ներդրողների հետ աշխատանքի սկզբունքներին,ներդրողներին գործարար խորհրդատվության տրամադրմանը, ներդրումային ծրագրերի փաթեթի ձևավորմանը և այլ հարցերի: 

Աշխատանքի ճիշտ կազմակերպման և արդյունավետության համատեքստում վարչապետ Փաշինյանը նախ և առաջ կարևորել է համատեղ համակարգված աշխատանքը՝ գործառույթների հստակեցման և կրկնությունների բացառման համար:

Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը, նշել է, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը պետք է իրականացնի հետևյալ 4 գործառույթները՝ պետական ակտիվների կառավարում, պատրաստի ներդրումային փաթեթի ձևավորում, փաթեթների հիման վրա ներդրողների հետ աշխատանք (փնտրել/առաջարկել/ներկայացնել), ինչպես նաև պոտենցիալ ներդրողի մոտ և՛ գաղափարի, և՛ գումարի առկայության պարագայում ներդրողի համար կոնսիերժի/խորհրդատուի գործառույթի իրականացում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կառավարություն

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon