Կառավարությունը գումար տրամադրեց ԱԺ ընտրություններում 3 տոկոսի շեմն անցածներին

Հայաստան 13.02.2020   12:13   137

ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. արտահերթ ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցություններին ու դաշինքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության որոշումն ընդունվեց փետրվարի 13-ի գործադիրի նիստում:

Կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախագծով առաջարկվում է հաստատել Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համար 2020թ. բյուջեով հատկացված միջոցների ցուցանիշի բաշխումը»,- ասաց Ջանջուղազյանը:

Կառավարությունն այս հատկացումը անում է՝ ապահովելով ՀՀ բյուջեում նախատեսված «Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծրագրի կատարումը: Այդ նպատակի համար կառավարությունը կհատկացնի 103 միլիոն 725 հազար դրամ.

  • Հայաստանի հանրապետական կուսակցությունը կստանա՝ 5 միլիոն 208 հազար,
  • «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 9 միլիոն 150 հազար,
  • «Իմ քայլը» դաշինքը՝ 78 միլիոն 6 հազար,
  • ՀՅԴ-ն՝ 4 միլիոն 303 հազար,
  • «Լուսավոր Հայաստանը»՝ 7 միլիոն 056 հազար:

«Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին արդեն իսկ ընթանում են լայնաֆորմատ քննարկումներ Կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ, օրենքով վերանայվելու են կուսակցությունների ֆինանսավորման կարգը: Կարծում եմ՝ այն ժամանակներն անցել են, երբ կուսակցական գործունեությունը վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում, օրենքի փոփոխություններով պետք է խթանենք, որպեսզի երիտասարդները ունենան ցանկություն զբաղվել կուսակցական, քաղաքական գործունեությամբ, որովհետև քաղաքական կայունության ու պետականության համար կարևոր է, որ կուսակցությունները կայանան, զարգանան», – ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

  •  
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կառավարություն, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon