Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեռևս չի տեսակցել զինծառայող Արայիկ Ղազարյանին

Բանակ 16.08.2019   12:33   139

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեռևս չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում  ասել ե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Դեռ զինծառայողի հետ տեսակցություն չի եղել: Մենք երկխոսության մեջ ենք իշխանությունների հետ»,- ասաց Ամատունին:

Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանության ներկայացուցիչների հետ:

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ադրբեջանը հայտարարել է, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով հրապարակել է զինծառայողի լուսանկարները:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԿԽՄԿ, Արայիկ Ղազարյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon