Կայացել է Արցախի ԱԺ արտահերթ նիստը

Արցախ 03.05.2019   18:00   147

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մայիսի 3-ին, սահմանադրության և ԱԺ կանոնակարգի համաձայն, ԱՀ նախագահի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ: Օրենքով սահմանված կարգով՝ նախաձեռնողի կողմից ներկայացվել է օրակարգային մեկ հարց՝ «Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագծին հավանություն տալուց հետո, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որի առաջադրումը պայմանավորված է 2018թ-ի դեկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում և 2019թ-ի մարտի 27-ին  «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԱՀ օրենքում կատարված փոփոխություններով:

Նախագծով առաջարկվում է 3 մլրդ դրամով ավելացնել 2019թ-ի պետական բյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ» և «Պետական տուրքեր» եկամտատեսակը և նույն չափով ավելացնել 2019թ-ին պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         բյուջե, Արթուր Հարությունյան, Արցախ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon