«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Դավիթ Մաթևոսյան. Սա կազմակերպված անբարոյականություն է

Դավիթ Մաթևոսյան. Սա կազմակերպված անբարոյականություն է

«Ես իրավաբան չեմ։ Բայց գիտեմ, որ իրավաբանության հիմքն ու, հետեւաբար, արդարադատության շարժիչ ուժը՝ տրամաբանությունն ու բարոյականությունն է։

Վերջերս, մի խորհրդաժողովի ժամանակ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը իր ելույթը սկսեց հետեւյալ ձեւակերպումով. «Շատ հազվադեպ է, որ Սահմանադրությունը չի պահանջում մեկնաբանություն...»։ 

Մի հոդվածով ես նրան անվանել եմ աճպարար։ Հիմքում ընկած էր հետեւյալ իրողությունը։ 2005թ-ին՝ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի ժամանակ, գործող նախագահ, տխրահռչակ Ռոբերտ Քոչարյանը ՝ տեղամասային հանձնաժողովի անդամների, ընտրողների ու լրագրողների ներկայությամբ կատարեց բաց քվեարկություն։ 

Դավիթ Հարությունյանը մեկնաբանեց, որ ընտրական օրենսգրքի պահանջ հանդիսացող «քվեարկության փակ գաղտնիությունը» ոչ թե պարտականություն է, այլ իրավունք։ Նա նախաձեռնեց օրենսգրքի փոփոխություն, եւ ավելացրեց հետեւյալ ձեւակերպումը. «Քվեարկության գաղտնիությունը, ոչ միայն իրավունք է, այլ՝ պարտականություն»։ Ստացվեց, որ մինչեւ այս փոփոխությունը կատարված բաց քվեարկությունը ընտրախախտում չէր, եւ միայն փոփոխությունից հետո դարձավ ընտրախախտում։ Հնարամիտ Դավիթ Հարությունյանը գտավ մի մեկնաբանություն, որով սրբագրեց Ռոբերտ Քոչարյանի հերթական ծանծաղամտությունը։ Աճպարարությու՞ն չէ։ Հիմա նա նույն բանն է անում։ Նայիր ելույթի շարունակությունը եւ կհամոզվես ինքդ։

Սահմանադրությունը կարող է մեկնաբանվել, եթե նման լիազորություն տալիս է հենց Սամանադրությունը։ Մինչդեռ սահմանադրական դատարանն անգամ օժտված չէ նման լիազորությամբ։ Որովհետեւ մեկնաբանելի Սահմանադրության դեպքում Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները պետքե լինեն վիճարկելի, այլապես Սահմանադրական արդարադատությունը անկատար ու խոցելի կլինի։ Մինչդեռ Սահմանադրության հոդված 170-ի ուժով այդ որոշումներն ու եզրակացությունները վերջնական են։

Հետեւաբար՝ նման լիազորությամբ Սահմանադրական դատարանի դեպքում, Սահմանադրության բոլոր դրույթները պետք է ձեւակերպված լինեին այնքան հստակ, որ մեկնաբանության տեղ չթողնեին։ Մեկնաբանելի Սահմանադրության դեպքում՝ Սահմանադրական դատարանը կդառնա ավելորդ կառույց, քանի որ այդպիսի կառույց գոյություն ունի, դա վճռաբեկ դատարանն է։

Գործող Սահմանադրությունը այնքան խնդրահարույց է, որ նրա ողտը հիմա էլ չոքել է հենց Սահմանադրական դատարանում։
Սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ՝ նրա հեղինակներն ու գովազդողները հասել էին Խնձորեսկ գյուղ։ Գյուղի իմաստուններից մեկը մոտավրապես այսպիսի մի միտք արտահայտեց, թե մենք օգուտ չունենք Սահմանադրությունը փոխելուց, դուք այն ուզում եք փոխել ձեզ համար։ Գովազդողները հակադարձեցին գյուղացուն, ամփոփեց Սահմանադրության հայրերից Հրայր Թովմասյանը հետեւյալ պատկերավոր պատմությամբ։ Ասաց՝ պատկերացրեք, որ մեկը համ տրակտորն է վարում, համ վառելիքն է լցնում, համ կատարած աշխատանքն է գնահատում եւ նրան ոչ ոք չի վերահսկում։ Այս վիճակը նման է հին Սահմանադրությանը։ Մեկ այլ դեպքում, երբ մեկը տրակտորն է վարում, մյուսը վառելիքն է հաշվառում, իսկ երրորդը կատարված աշխտանքի ծավալն ու որակն է գնահատում՝ համապատասխանում է նոր Սահմանադրությանը։ Այսինքն՝ հին սահմանադրությունը վատն է, իսկ նորը՝ կատարյալ։

Այս պարզաբանումը այնպես ազդեց խնձորեսկցիների վրա, որ գյուղովի արհամարելով իրենց համագյուղացի իմաստունի կարծիքը, ցուցակային թվի 98 տոկոսով մասնակցեցին քվեարկությանը եւ միաձայն «այո» ասացին փոփոխությանը։ 

Իմաստուն գյուղացին դեռ այն ժամանակ էր գլխի ընկել, որ նրանք՝ Սահմանադրության հեղինակները, այնպես են ձեւել Սահմանադրության անցումային դրույթների ժամանակացույցը, որ Հրայր Թովմասյանը հի՛ն Սահմանադրության ուժով կարգվի Սահմանադրական դատարանի նախագահ եւ վեց տարվա փոխարեն պաշտոնավարի մինչեւ 65 տարին լրանալը, կամ 2035 թ-ը։

Այսինքն՝ ունենալով բոլոր հնարավորությունները Սահմանադրական դատարանի նախկին եւ ԲԴԽ ապագա նախագահ Գագիկ Հարությունյանի թափուր տեղը այնպես համալրել, որ ի պատիվ նոր Սահմանադրության նույն Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր ընտրվեր 12 եւ ՍԴ նախագահ 6 տարով, նախապատվությունը տվեցին հին Սահմանադրությանը՝ հանուն իրենց անձնական ու կուսակցական շահի։ Սա կազմակերպված անբարոյականություն է։

Կիսում եմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի դիմումի հետեւյալ միտքը . «... այս հարցի քննարկման լավագույն ձևաչափը Դատարանի դատարանակազմական լիազորություններով օժտված սահմանադրական մարմինների քննարկման և համախոհությամբ լուծման տիրույթում է՝ Դատարանի անդամների և դատավորների մասնակցությամբ...»։ 

Սակայն դա հնարավոր կլինի, եթե կազմակերպված անբարոյականության գլխավոր շահառու Հրայր Թովմասյանը, հետեւելով իր ավագ գործընկեր Գագիկ Հարությունյանի օրինակին, օր առաջ հրաժարվի ՍԴ նախագահի ու անդամի լիազորություններից ու լռի։ 
Եվ հենց Սահմանադրական դատարանի անդամներն են պարտավոր հորդորել նրան այդպես վարվելու»։

Դավիթ Մաթևոսյան

Մարիամ Ծատրյանի ՖԲ էջից