Կինոկենտրոնը ֆիլմերի հեռարձակման համար կվճարի ֆիլմերի հեղինակներին

Հայաստան 04.11.2019   10:30   178

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ձեռք է բերել  հայկական ֆիլմերի ամբողջ ժառանգության (1925-2015 թվականներին ստեղծված 468 ֆիլմ) օգտագործման իրավունքները (հիմք ընդունելով՝ 08.08.2018թ.-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքված «Գույքային իրավունքների օգտագործման մասին» պայմանագիրը) և անմիջապես էլ սկսել է գործընթացը՝ առաջին անգամ (համաձայն ՀՀ կառավարության 11.01.2007թ․ընդունված թիվ 506-Ն որոշման) ցուցադրություններից գոյացած գումարներից վճարել ֆիլմերի հեղինակներին։

Մինչ այս, ֆիլմերը երկար տարիներ տրվել են ցուցադրման տարբեր հեռուստաընկերությունների, և այս ընթացքում առաջին անգամ հեղինակային իրավունքի համաձայն՝ ցուցադրություններից վճարներ կհատկացվեն ֆիլմերի հեղինակներին։

Սկսված գործընթացի արդյունքում Կինոկենտրոնում ամփոփվել են  տարբեր հեռուստատեսություններում ֆիմերի ցուցադրության քանակները, կազմվել են ֆիլմերի հեղինակների ցանկերը։ Ազգային կինոկենտրոնն արդեն ավարտել է այդ աշխատանքները և հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի, տեղեկացվում է ֆիլմերի ցանկի  հեղինակներին (կամ օրենքով ժառանգ համարվող անձանց) սույն թվականի նոյեմբերի 4-ից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակներով դիմել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ՝ համապատասախան պայմանագիր կնքելու համար:

Ֆիլմերի ցանկի և  հեղինակների մասին ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կայքում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստանի ազգային կինոկենտրոն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon