«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Կլաար. Օրն ավարտվեց հիասթափությամբ

Կլաար. Օրն ավարտվեց հիասթափությամբ

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Արցախի գազամատակարարման դադարեցմանն ու Լաչինի միջանցքի շրջափակմանը։

«Խոստումնալից օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Ինչպես քանիցս կրկնել է Եվրամիությունը, խիստ կարևոր է, որ էներգակիրների մատակարարումը, ինչպես նաև Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժը վերականգնվեն առանց սահմանափակումների»,- գրել է նա Twitter–ում։

Նշենք, որ հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Սակայն հուլիսի 9-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը կեսօրին անջատել է վերականգնված գազամատակարարումը: