Կոչ ենք անում արդարադատության համար պայքարող բոլոր քաղաքացիներին այսօր հավաքվել դատարանի առաջ

Կարևոր 17.09.2019   10:15   230

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Լրագորողները հանուն մարդու իրավունքների» շարունակում են պայքարը արդարադատության համար։ Մարտի 1֊ի զոհերի ծնողները, բռնությունների հետեւանքով վիրավորվածները, այդ գործով քաղբանտարկյալները, հազարավոր տուժածներ, ունեզրկվածներ եւ հալածվածները, մեր ամբողջ ազգը մի բան է ուզում. որ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա հանցակիցները պատասխան տան սեփական ժողովրդի դեմ կատարած ոճրագործության համար, որպեսզի երբեք այլեւս Հայաստանի որրեւէ իշխանավոր չհամարձակվի սեփական ժողովրդի վրա կրակելու հրաման տալ կամ բիրտ ուժով ճնշել մեր ժողովրդի ազատությունը։

Կոչ ենք անում Հայ Ազգային Կոնգրեսի անդամներին եւ համակիրներին, ժողովրդավարության եւ արդարադատության համար պայքարող բոլոր քաղաքացիներին եւ քաղաքական ուժերին միանալ իրավապաշտպանների ակցիային եւ հավաքվել դատարանի առաջ  (Արշակունյաց պողոտա 24/1. Պանթեոնի մոտ) սեպտեմբերի 17֊ին ժամը 12։00֊ին։

Եթե դատավորը պահպանի կալանքը, ինչը թույլ կտա սկսել արդար դատավարությունը, առաջարկում եմ բոլորովս երթով գնանք դեպի Մյասնիկայնի արձանը եւ զեկուցենք ժողովրդավարության համար կյանք տված մեր ընկերներին, որ պայքարը արդարադատության հաստատման համար առաջ է գնում։ Հակառակ դեպքում տեղում կորոշենք մեր հետագա գործողությունները։

Լևոն Զուրաբյան

Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր ժամը 13-ին կհրապարակի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը խորհրդակցական սենյակ է հեռացել սեպտեմբերի 12-ին, նույն օրը վերսկսվել է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռ.Քոչարյանի և մյուս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով դատավարությունը: 
Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Զուրաբյան, Աննա Դանիբեկյանը, դատ, Ռոբերտ  Քոչարյան, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon