«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

«Կողմերը տեղեկացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների մասին»

«Կողմերը տեղեկացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների մասին»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը տեղեկացված են հակամարտության կարգավորման մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային պլանի ու հանդիպումների մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Կողմերն, ընդհանուր առմամբ, տեղեկացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային պլանի մասին, որը ներառում է նաեւ նրանց շփումները ԵԱՀԿ մասնակից տարբեր պետությունների և միջազգային կառույցների հետ»,-ընդգծեց Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահները մարտի 2-ին Անկարայում հանդիպում են ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: