Կօգնեն մինչև 30 հազար դրամի գազ և 10 հազար դրամի էլեկտրաէներգիա սպառած քաղաքացիներին

Պաշտոնական 14.04.2020   19:00   604

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր որոշմամբ ընդլայնել է այն շահառուների շրջանակը, որոնց փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարները մասամբ կփոխհատուցվեն։

Կառավարությունը հեռավար քվեարկել և հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը։

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝

  • Բնական գազի սպառման գծով 10 000-30 000 դրամ
  • Էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5000-10 000 դրամ։

Աջակցությունը տրամադրվում է 30 տոկոսի չափով։

Պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձեւակերպվում որպես կանխավճար։

Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ 

  • բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
  • էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:

11-րդ միջոցառման շահառուներին աջակցություն կտրամադրվի 50 տոկոսի չափով։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         էլեկտրաէներգիա, կորոնավիրուս, օժանդակություն, Հայաստան, գազ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon