Կոնստանդին Օրբելյանը կրկին Օպերային թատրոնի տնօրենն է

Հայաստան 11.02.2020   14:00   110

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանդին Օրբելյանը հայտարարեց, որ այսօրվանից կրկին Օպերային թատրոնի տնօրենն է: Այս մասին նա հայտնեց այսօր` փետրվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Երեկ ես վերականգնվել եմ Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում: Ինչպես հայտնի է, ես շահել եմ դատը, որից հետո նախարարությունը դիմել է Վերաքննիչ, որը մերժվել է: Այսօրվանից սկսած ես պաշտոնապես անցնում եմ աշխատանքի: 
Իմ պայմանագիրը մինչև օգոստոսի 3-ն է: Ժամանակն այնքան էլ շատ չէ, այնպես որ պետք է շարունակենք բեմադրել  օպերաներ, աշխատել պրեմիերաների շուրջ, հուսով եմ` բոլոր ծրագրերը կկարողանանք կյանքի կոչել»:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանով  Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր « Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։ Օրբելյանը դատարանում վիճարկել էր այս որոշումը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կոնստանդին Օրբելյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon