Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի

Պաշտոնական 31.03.2020   17:00   531

Ներկայացնում ենք Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի: Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը, - ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն:

Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից: Տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։

  • Երևան` 219
  • Արագածոտն` 10
  • Արարատ` 113
  • Արմավիր` 51
  • Լոռի` 4
  • Կոտայք` 88
  • Շիրակ` 6
  • Սյունիք` 8
  • Վայոց ձոր` 1
  • Տավուշ` 2
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon