Կորոնավիրուսի հետ կապված Թբիլիսիի տրանսպորտն ախտահանվում է (լուսանկարներ)

Տարածաշրջան 02.03.2020   11:00   910

Թբիլիսիի քաղաքապետարանը կորոնավիրուսի տարածումը կասեցնելու նպատակով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը մշակում է հատուկ նյութերով: Խորհրդատվություններն արվել են կորոնավիրուսի հետ կապված համակարգող խորհրդի կողմից, հայտնում է aliq.ge-ն:

Միկրոբակֆորտե, Լիզոֆորմին, Ստերիսեպտֆորտե, Բակտիցիդ՝ նշված նյութերով մշակվում է տրանսպորտը ոչ աշխատանքային ժամերին:

Նման աշխատանքներ տարվում են նաև Թբիլիսիի և շրջաններ հանրային մանկապարտեզներում, ինչպես նաև քաղաքապետարանի ծառայության կենտրոններում:

Հիշեցնենք, որ Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսի 3-րդ դեպքը: Կրթության և գիտության նախարարությունը որոշում է կայացրել դպրոցների ու մանկապարտեզների գարնանային արձակուրդները մեկնարկել մեկ շաբաթ շուտ՝ արձակուրդները կտևեն մարտի 2-ից մարտի16-ը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon