Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով

Կարևոր 07.04.2020   11:12   495

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, այսօրվա դրությամբ, 853 են։

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։

  •  Նոր դեպքեր-20
  •  Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 853
  • Բուժվածներ - 87
  • Փաստացի բուժվողներ - 758
  • Բացասական թեստեր - 4287
  • Մահվան ելքեր - 8

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ  անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճկաին՝ ասելով.

«Երեկ բացառիկ է եղել, քանի որ դուրս գրված, առողջացած  պացինետները ավելի շատ են եղել, քան նոր ախտորոշումները։ 20 հոգի նոր ախտորոշում է եղել և 25 հոգի դուրս գրվածներ: Երեկ ես ասացի, որ Առողջապահության նախարարությունը պետք է ամեն ինչ անի, որ մինչև շաբաթվա վերջ օրական 1000 հետազոտություն անցնենք, որը ամբողջական պատկերացում կտա իրավիճակի մասին: Այսօրվա դրությամբ 14 000 մահճակալ ունենք նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար, սակայն կեսն է զբաղված, լավ է, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում է եղել, 2 հոգի հիմա ավելի լավ վիճակում են գտնվում»:

Փաշինյանը նշեց, որ այս վիճակագրությունը հուշում է, որ սահմանափակումներն արդյունավետ են: Պետք է այս շաբաթ առավել խստությամբ պահենք սահմանափակումները, որպեսզի երկուշաբթի օրվանից հնարավոր լինի ռեժիմի թուլացման նոր մարտավարություն ընտրել:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon